Ս.թ ապրիլի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան համաձայնագրի իրականացման հեռանկարներին նվիրված քննարկմանը, որը կազմակերպել էր Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը: Նա վերլուծության է ենթարկել «արդար կառավարում» ոլորտի, մասնավորապես քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների և կոռուպցիայի վերահսկման ու այլ չափորոշիչներին Հայաստանի լիարժեք չբավարարելու վերաբերյալ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) գնահատականը:

Մյուս զեկուցողներն անդրադարձել են ՀՄԿ ծրագրի պահանջներին ՀՀ կառավարության իրավասության հեռանկարին, լրատվամիջոցների հարցում բարեփոխումների օրակարգին և արդար դատավարության երաշխիքների պահանջներին:

Քննարկման մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ թվարկել են այն քայլերը, որոնք պարտադիր են հրատապ կարգով ձեռնակել` առաջընթաց ապահովելու և ժողովրդի ու միջազգային հանրության վստահությունը վերականգնելու համար:

Հայտարարության տեքստի հետ կարող եք ծանոթանալ այցելելով Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության վեբ կայքը` http://www.partnership.am/docs.php?Lang=A&ID=105&Menu=0 հասցեում: