Ս.թ. ապրիլի 5-ին «Ա1+» հեռուստաընկերության «Կիրակի» լրատվական վերլուծական հաղորդման հյուրերն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Ամալյա Կոստանյանն ու ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Գառնիկ Ղալիջանյանը: Նրանք քննարկման են ենթարկել կաշառարության հանդեպ մարդկանց վերաբերմունքն ու ընկալումները, այդ արատավոր երևույթի բացահայտման ու դրա դեմ պայքարին ուղղված քայլերը, համապատասխան օրենսդրությունը և այլ հարցեր: Տեղեկացնելով ԹԻՀԿ և Ոստիկանության թեժ գծերի վերաբերյալ` հաղորդման ունկնդիրներին կոչ է արվել զանգահարել այդ հեռախոսահամարներով` կաշառակերության դեպքերի հետ առնչվելու պարագայում:

«Կիրակի» հաղորդումը հեռաձակվում է շաբաթվա յոթերորդ օրը «Համասփյուռ» ցանցով` Հայաստանի մարզերի 11 հեռուստակայաններով: