Ս.թ. փետրվարի 22-ին «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսները ներկայացրել են սփյուռքի մասնակցության կարևորությունը խորհրդարանական ընտրություններում: Ասուլիսին մասնակցել են «Քաղաքացի դիտորդ նախաձեռնության» անդամ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, «Իմփաքթ Հաբ Երևան» կազմակերպության համահիմնադիր Վահե Կեուշգուերյանը, Հաբ-ի անդամներ «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, և «DEPOP» կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Սարգիս Շահինյանը:

Ըստ Արմեն Գրիգորյանի` սփյուռք-Հայաստան հարաբերություններում նոր տենդենցներ կան: Քաղաքացիական հասարակության մակարդակում էլ հարաբերությունները սկսում են ավելի ակտիվ բնույթ ստանալ: Սփյուռքը կարող է մասնակիցը դառնալ հայոց պետականաշինության գործընթացներին: Ընտրությունները դրա մի օրինակն են, որի ընթացքում հնարավոր է սփյուռքին ներգրավել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է արել սփյուռքին համագործակցելու և ներգրավվելու ընտրական համակարգի կայացմանը, ինչը ազդեցություն կունենա Հայաստանի խնդիրները երկարաժամկետ ճանաչելու և լուծելու գործում ներգրավվելու համար:

Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հավաստի ընտրախախտումները ներկայացվելու են հանրությանը, իսկ իրավաբանները համապատասխան դեպքերին ընթացք են տալու դատարաններում: Հանրությանը կներկայացվի կայք, որում ներառված կլինեն ընտրախախտում կատարած անձանց տվյալները: Սա, ըստ փորձագետի, հանրային ճնշման գործիք է: Սփյուռքի մի շարք գործիչների, այդ թվում՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ քննարկել են սփյուռքահայ դիտորդների մասնակցության հարցը:

Ասուլիսը ուղիղ հեռարձակվել է Սիվիլնեթի կողմից
Տես լուսաբանումները
Առավոտ
1. «Ընտրախախտում կատարածների տվյալները ներկայացնող կայք կգործարկվի». Արմեն Գրիգորյան
2. «Ընտրախախտում կատարածների տվյալները ներկայացնող կայք կգործարկվի». Արմեն Գրիգորյան
3. «Ընտրախախտում կատարածների տվյալները ներկայացնող կայք կգործարկվի». Արմեն Գրիգորյան