Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին ներկա են եղել նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից` ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ԹԻՀԿ-ը: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են ևս ՀԿ-ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով:

Քննարկվել են հետևյալ օրակարգային հարցերը`«Հարկային և մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը ՀՀ-ում», «Պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը ՀՀ-ում», «Ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը ՀՀ-ում», հուղարկավարության ոլորտում կոռուպցիոն դրսևորումները:

Մանրամասները ՀՀ կառավարության կայք էջում