«Առաջին լրատվական»-ն անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի դեմ հարուցված գործի կարճմանը՝ կապված օֆշորային սկանդալի հետ, և այժմ Միհրան Պողոսյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված է Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքներում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարություն է տարածել այն մասին, որ անընդունելի է համարում նման սկանդալից հետո Միհրան Պողոսյանի՝ ԱԺ թեկնածու առաջադրվելը:

Այդ կապակցությամբ ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ այդպես էլ օբյեկտիվ քննություն տեղի չի ունեցել իրավապահ մարմինների կողմից հասկանալու համար եղել էր ինչ-որ մի բան, թե ոչ, շարունակելով. «Մնացին օդում առկախված կասկածներ: ՀՀ իրավապահ մարմինները չցուցաբերեցին բավականաչափ կամք կամ նրանց չթույլատրեցին իրականացնել օրենքով իրենց վրա դրված բոլոր լիազորությունները՝ բացահայտելու Պանամայի օֆշորային սկանդալի հետ կապված դեպքը»:

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը