Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպական Միության համատեղ նախագծի շրջանակում ձեռնամուխ է եղել հակակոռուպցիոն ինտերակտիվ վիդեոխաղի ստեղծմանը: Ս.թ. փետրվարի 14-ին Թումոյում տեղի է ունեցել դասընթաց-քննարկում այդ խաղը պատրաստող թիմի` 16-20 տարեկան ուսանողների հետ: Դասընթացը վարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը` անդրադառնալով կոռուպցիայի սահմանմանը, տեսակներին և հետևանքներին: Քննարկվել է խաղը, դրանում առկա կոռուպցիոն առանձին դեպքերն ու հնարավոր լուծումները: