Ս.թ. փետրվարի 14-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների (ԸՄԴԱ) հանձնարարակաների հետ կապված հետագա քայլերը» համաժողովին և բանախոսել է «Համագործակցություն ընտրությունների միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների միջև Հայաստանում» թեմայով: Նա խոսել է միջազգային դիտորդական առաքելությունների խնդիրների մասին։

Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ֆինանսավորմամբ` ԵԽ «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակում: Համաժողովի նպատակն էր ամփոփել իրավիճակը` կապված Հայաստանում ԸՄԴԱ հանձնարարականների իրականացման հետ` դրանց վերաբերյալ հետագա քայլերը սահմանելու հարցում:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: