ԱզատությունTV-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ ԹԻՀԿ-ը դիտարկելու է վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, վերլուծելու է քվեարկության թվային պատկերը, այլ հասարակական կազմակերպությունների, նաև սփյուռքահայերի հետ «Քաղաքացի դիտորդ» հարթակով դիտարկելու է քվեարկության ընթացքը ավելի քան 1500 տեղամասերում: Ըստ Վարուժան Հոկտանյանի` դիտորդությունը կարևոր է, որ կարողանա ազդել, որպեսզի ընտրողներն ու կուսակցությունները հասկանան` տեր կանգնո՞ւմ են իրենց ընտրությանը, թե՞ ոչ:

Տես ԱզատությունTV-ի նյութը