«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդումն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Ըստ այդմ` հակառակ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար մղելու կառավարության հռչակած քաղաքականությանը, հանրային ոլորտում ԹԻ 2016 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը նախորդող տարվա համեմատ փոփոխությունների չի ենթարկվել: Սա Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հրապարակած տվյալն է: Ասել է, թե հասարակությունը չի ընկալում ու չի զգում փոփոխություն իր մաշկի վրա:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեկնաբանում է. «Այստեղ երկու պատճառ կարող է լինել, որ այդ քայլերն այնքան էվոլուցիոն են, որ մի քանի տարի դեռ պետք է, որ ժողովուրդը սկսի զգալ այդ իրավիճակը, մյուսը, որն ավելի հավանական եմ համարում՝ առայժմ խոսքը գործին չի անցել»:

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության վերջնական նպատակը բարեխիղճ հանրային ծառայողների դաս ձևավորելն է, մասնակցային, թափանցիկ կառավարման համակարգ ստեղծելը: Սակայն, Վարուժան Հոկտանյանն ու փաստաբան Երվանդ Վարոսյանը թերհավատ են, որ կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամքը:

Տես «Երկիրն այսօր» հաղորդման նյութը