Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը օրերս հրապարակված ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելություն»-ը զեկույցի շուրջ զրուցում է «Առաջին լրատվական»-ի հետ` մասնավորապես անդրադարձ կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքին և հարակից փաստաթղթերին և ուշադրություն հրավիրելով այն դրույթների ու կարգավորումների վրա, որոնք կարող են կեղծիքների, խախտումների ու տարընթերցման տեղիք տալ: Ըստ Տիգրանյանի` փոխվել են ՀՀ ընտրատարածքները՝ 41-ի փոխարեն 13 ընտրատարածք, համապատասխանեցվելով մարզերի բաշխվածությանը: Մարզային հեղինակությունները հանգիստ կարող են տարածքային ցուցակներով հաղթահարել մրցակցությունը` լրացուցիչ ձայներ բերելով իշխող կուսակցությանը, որն ունի հնարավոր բոլոր վարչական ռեսուրսները ազդելու ընտրությունների ելքի վրա: Դա թաքնված մեծամասնական ընտրակարգ է:

Մանրամասները` «Առաջին լրատվական»-ի նյութում