Ս.թ. դեկտեմբերի 23-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) անց է կացրել «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկում, որին մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա անդրադարձել է նաև ԹԻՀԿ ֆեյսբուքյան էջում անցկացված «ՀՀ վարչապետի 100 օրը» վերտառությամբ առցանց անանուն հարցմանը, որի արդյունքները հրապարակվել են հանրային քննարկման ժամանակ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 100-օրյա գործունեությունը և դրա արդյունքները: Պետական ծախսերի արդյունավետություն և կադրային քաղաքականության շուրջ բանախոսել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, կառավարման համակարգերի մասնագետ, քաղ․ գիտ․ թեկնածու Թամարա Գևորգյանը, քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը, Լրագիր օնլայնի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Բանախոսներն անդրադարձել են հետևյալ խնդիրներին` պետական ապարատի կտրուկ կրճատում, մաքսիմալ պրոֆեսիոնալ թիմ, պարզ, թափանցիկ գնումների համակարգ և հանրային վերահսկողություն, քաղծառայողներին մոտիվացնող համակարգ, հանրության ներկայացուցիչների արագ արձագանքելու մշակույթ:

Բիզնես միջավայրի բարելավման և հակամենաշնորհային քաղաքականության շուրջ բանախոսել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, առևտրային քաղաքականության ոլորտի փորձագետ Վահագն Ղազարյանը և ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նրանք անդրադարձել են հետևյալ հարցերին` բիզնեսի խոչընդոտների վերացում, հովանավորչության բացառում, տնտեսվարողների համար հավասար դաշտի առկայություն, համընդհանուր հարկային արդարություն և սկզբունքներ, մոնոպոլիայի դեմ պայքար՝ հավասար դաշտ ստեղծելով և ներդրողների համար ապահով և արդարացի միջավայր:

Տես ֆոտո պատմությունը և մամուլի լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում`

Հ3 TV. Օրը լրատվական
armenpress.am. «ՀՀ վարչապետի 100 օրը» խորագրով քննարկում.
panarmenian.net. «ՀՀ վարչապետի 100 օրը» խորագրով քննարկում. ֆոտոռեպորտաժ
photolure.am. Discussion on the topic of 'The 100 days of the RA Prime Minister
hetq.am. Թրանսփարենսի Ինթերնեշնլ. «Կառավարությունում կադրային փոփոխություններն իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման»
hetq.am. Առավելապես վատ և բավարար. վարչապետի 100-օրյա գործունեության մասին հարցման արդյունքները
azatutyun.am. Փորձագետները գնահատում են վարչապետի պաշտոնավարման առաջին 100 օրը
a1plus. Որոշ հարցերի վարչապետն ընդհանրապես չի անդրադառնում (տեսանյութ)
a1plus. Վարուժան Հոկտանյանին զարմացրել է Արփինե Հովհաննիսյանի դիրքորոշումը (տեսանյութ)
a1plus. Ինչու չպատժվեցին վարկաբեկված ու կոռուպցիոներ նախկին պաշտոնյաները. Քրմոյան
a1plus. Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքին կարող է տրվել հետադարձ ուժ
a1plus. Իրավապահներին տալ կոռուպցիան օրորոցում խեղդելու լիազորություն
a1plus. Վարչապետի 100-օրյա գործունեությունը՝ բավարար. ԹԻ հարցումը
1in.am. Վարչապետի գործունեության 100 օրը արդյունավետ չէ
1in.am. Մասնավոր ոլորտում նախարարների գրանցած հաջողությունները հանրային կառավարման ոլորտում հաջողելու երաշխիք չեն
1in.am. Կառավարության համար մտահոգիչ է պետական պարտքի սպասարկման ծախսի ավելացումը․ Ատոմ Ջանջուղազյան
1in.am. Հակոբ Բադալյան
1in.am. Վարուժան Հոկտանյան
tert.am. Մեր ցանկությունները եղել են ավելի շատ, քան հնարավորությունները. ֆինանսների փոխնախարարը՝ «ՀՀ վարչապետի 100 օրը» քննարկմանը
tert.am. ՀՀ վարչապետի 100 օրվա գործունեությունը քաղաքացիները բավարար են գնահատում. հարցում, Slaq.am
tert.am. Մտահոգիչ է «Գազպրոմի» աշխատակիցների միաժամանակյա ցանկությունը՝ անդամակցել ՀՀԿ-ին, դրական՝ կոռուպցիայի դեմ պայքարը. Թրանսփարենսի ինթերնեյշնլ
Hraparak.am. 100 օր անց․ ինչ երաշխիքներ են տրվում ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատված աշխատակիցներին
Hraparak.am. Չկա մրցակցություն, կա Սամվել Ալեքսանյան ֆենոմենը․ Վահագն Խաչատրյան

Hraparak.am.Սերժ Սարգսյանին հարցրեք, թե ինչ է շահել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով․ տնտեսագետ
Hraparak.am. Ո՞րն է կառավարության առաքելությունը․ հարցնում է Թամարա Գեւորգյանը
Aravot.am. «Կառավարության նիստը կարծես մեծ ձեռնարկության «դիսպետչերական» հանդիպում լինի». տնտեսագետը՝ վարչապետի հանձնարարականների մասին (Տեսանյութ)
Aravot.am. «Ապօրինի հարստացման քրեականացումը կոռուպցիոն հանցագործությունը բացահայտելու գործիք է». Սուրեն Քրմոյան
Aravot.am. «Ֆեյսբուքյան» հարցում. ինչպե՞ս են օգտատերերը գնահատել վարչապետի գործունեությունը
Aravot.am.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության hայտարարությունը ՀՀ վարչապետի 100 օրվա գործունեության վերաբերյալ
Հայաստանի հանրային ռադիո. Վարաչապետի գործունեությունը հիմնականում բավարար է գնահատվում.հարցում
Ժողովուրդ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը անցկացրել է ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությանը նվիրված միջոցառում (ֆոտո)
Ժողովուրդ. Մենք չունենք շեղումներ. Ատոմ Ջանջուղազյանը` վարչապետի 100-օրվա մասին (տեսանյութ)
Ժողովուրդ. Կառավարության նիստերից այնպիսի տպավորություն է, որ գտնվում ես դիսպետչերական հանդիպման. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Ժողովուրդ. Մենք արդարանալու խնդիր չունենք. Սուրեն Քրմոյանը` վարչապետի 100-օրվա մասին (տեսանյութ)
armeniasputnik.am. ՀՀ քաղաքացիները վարչապետից ավելին էին ակնկալում
zham.am. Ինչպես է գնահատվել վարչապետի 100-օրյա գործունեությունը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հարցումը
Անկախ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը անցկացրել է ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությանը նվիրված միջոցառում politik.am. Կարեն Կարապետյանի 100 օրը գանահատվում է բավարար
lratvakan.am. Հարցում. քաղաքացիների 34,5 տոկոսը բավարար է գնահատել վարչապետի գործունեությունը, 29,4 տոկոսը՝ վատ
lragir.am. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը անցկացրել է ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությանը նվիրված միջոցառում
verelq.am. Պաշտոնավարման 100 օրը. Ի՞նչ է հասցրել անել քաղաքացիների մոտ ակնկալիքների ալիք ձևավորած վարչապետը
hottv.am. ՀՀ վարչապետի 100 օրվա գործունեությունը քաղաքացիները բավարար են գնահատում. հարցում
araratnews. Վարչապետի 100-օրյա գործունեությունը՝ բավարար. հարցում
Hayastan24.com. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ». Կասկածելի է «Գազպրոմի» աշխատակիցների` ՀՀԿ-ին անդամակցելու միաժամանակյա ցանկությունը
newsarmenia.am. Հարցվածների մոտ մեկ երրորդը դժգոհ է ՀՀ նոր վարչապետի գործունեությունից. հարցում

news.am. Հարցում. քաղաքացիների 34,5 տոկոսը բավարար է գնահատել վարչապետի գործունեությունը, 29,4 տոկոսը՝ վատ, politinfo.org