Գլխավոր էջ Նորություններ Թափուր աշխատատեղի հայտարարություն
Նորություններ
2016 Նոյ
9

Թափուր աշխատատեղի հայտարարություն

Պաշտոնը` Ծրագրի օգնական
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Տևողությունը`   2016 թ. դեկտեմբերի 1 -2017թ․ մայիսի 31
Աշխատանքի սկիզբը`  2016 թ.  դեկտեմբերի 1
Վայրը`  Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝ 

ԹԻՀԿ-ը հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ: Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընտրական գործընթացների, ինչպես նաև դիտորդների հավաքագրման և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար: Ծրագրի օգնականն անմիջականորեն ենթարկվում է Ծրագրի համակարգողին:

Աշխատանքային պարտականություններ`

  • աջակցել դիտորդների հավաքագրման գործընթացին;
  • աջակցել դիտորդների համար դասընթացների, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների կազմակերպմանը;
  • աջակցել վարչական և կազմակերպական աշխատանքներին ընտրությունների դիտորդության ողջ ընթացքում;
  • կապ պահպանել դիտորդների և ընտրական գործընթացներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ;  
  • կազմել նամակներ և հրավերներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն
  • առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • հաղորդակցման գերազանց հմտություններ
  • համակարգչային ծրագրերի /MS Office/ իմացություն
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • պատասխանատվության բարձր զգացում
  • սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • ընտրական գործընթացների իմացությունը կամ մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ կենսագրականը ‎անգլերեն կամ հայերեն լեզվով [email protected] էլ․ հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 16, ժամը՝ 18։00-ն։

Ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք՝ ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Նախաձեռնության մասին.

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին, որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրությունների դիտորդական առաքելություն՝ ապահովելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։