«ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հրավիրված էր մասնակցելու «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) և «Հակակոռուպցիոն ցանցի» (ՀԿՑ) քարտուղարության կողմից կազմակերպված մոնիտորինգային հինգերորդ և խորհրդատվական խմբի յոթերորդ նիստերին: Այն անցկացվեց 2006թ. հունիսի 12-13 Փարիզում Ստամբուլի «Հակակոռուպցիոն գործողությունների պլանի» շրջանակներում:

Մոնիտորինգային հանդիպման նպատակն էր գնահատել, թե ինչպիսի առաջընթաց է գրանցվել Ադրբեջանում, Վրաստանում և Տաջիկստանում` Ստամբուլի «Հակակոռուպցիոն գործողությունների պլանի» շրջանակներում այդ երկրների համար վավերացված հանձնարարականների կատարման ուղղությամբ և ընդունել այդ երկրների մոնիտորինգային հաշվետվությունները: Նիստին քննարկվեցին նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուկրաինայի կողմից իրենց հանձնարարականների կատարման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ համառոտ հաշվետվությունները: Ստամբուլի «Հակակոռուպցիոն գործողությունների պլանի» խորհրդատվական խմբի նիստը տեղի ունեցավ մոնիտորինգային հանդիպումից հետո: Նիստին քննարկվեցին գործողությունների պլանի իրականացման հետ կապված հարցեր և որոշվեցին հետագա անելիքները: