Ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության և «Ուոլ Սթրիթ Ջըրնլ» պարբերականի 2009թ. տնտեսական ազատությունների համաթվի համաձայն` Հայաստանի ցուցանիշներում նախորդ տարվա համեմատությամբ մեծ փոփոխություններ չեն գրանցվել, և որպես չափավոր ազատ տնտեսություն ունեցող պետություն, 69.9 միավորով աշխարհի պետությունների թվում Հայաստանը 31-րդ տեղն է զբաղեցնում: Այդուհանդերձ, կոռուպցիան համատարած է ու խնդրահարույց դատական համակարգում, հարկային ու մաքսային, առողջապահության, կրթության ոլորտներում, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքում: Հասարակության մեջ լայն տարածում է գտել մանր կոռուպցիան:

2009թ. տնտեսական ազատությունների համաթիվը գնահատում է 183 պետություն, հաշվի առնելով 10 տարբեր ցուցանիշներ` ներդրումներ կատարելու, բիզնես ծավալելու ազատությունից մինչև կոռուպցիայի մակարդակը տվյալ պետությունում ու սեփականության իրավունքը: Չնայած Եվրոպական տարածաշրջանում 43 երկրների թվում Հայաստանը 18-րդ է, որի տնտեսությունը համարվում է ամենանզատը ԱՊՀ-ում, համատարած կոռուպցիան և սեփականության իրավունքի թույլ պաշտպանությունը շարունակում են խոչընդոտել տնտեսական զարգացմանը: Համաձայն տնտեսական ազատությունների համաթվի`` բոլոր պետությունները գնահատվում են 0-ից 100 բալանոց համակարգով` հաշվի առնելով 10 տարբեր ցուցանիշներ, որտեղ 100-ը ներկայացնում է առավելագույն ազատություն:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության վեբ կայքը