Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Մամուլի ակումբ» հաղորդաշարի «ՏԻՄ ընտրությունները» թեմայով քննարկմանը ներկայացրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կատարված դիտորդական առաքելության արդյունքները: Նախաձեռնությունը սեպտեմբերի18-ին դիտորդություն է իրականացրել 16 և հոկտեմբերի 2-ին` 18 համայնքների 172 ընտրատեղամասերում` ընտրախախտումների առցանց քարտեզում արձանագրելով դիտորդներից ստացված ահազանգերը:

Քննարկմանը մասնակցել են ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ ակումբի» խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և «ՀաՄաՏեղ» ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը։ Հաղորդումը պատրաստվել է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։

Մանրամասները` տեսանյութում