«Ասպարեզին» տված հարցազրույցում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն անդրադառնում է ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: ՏԻՄ ընտրություններում իշխանական թևը հաղթում է, որովհետև ընտրությունները կեղծվում են: Հասարակության մոտ ցածր վստահություն կա ընտրական գործընթացների հանդեպ: Թեպետ ՀՀԿ-ին ընտրում է ինչ որ մաս, որն օգտվում է իշխանության բարիքներից, ընդհանուր առմամբ ժողովուրդը չի ընտրում նրան, այլապես` եթե ընտրեր, ընտրակեղծարարություն չէր լինի: Ըստ Գրիգորյանի` ընտրությունների մասնակցության ցածր տոկոսը կապված է հետևյալ գործոնների հետ` քաղաքացիների ցածր վստահությունը ընտրական ինստիտուտի և ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ, ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների ընտրության պասիվությունը, արտագաղթը, ցուցակների ուռճացումը:

Ընտրացուցակների հրապարակումը հնարավորություն կտա մաքրել դրանք, վերահսկել ընտրական գործընթացը, որպեսզի կրկնակի քվեարկության հետ կապված խնդիրները լուծվեն: