Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ ներկայացվող նախագծում հաշվի են առնվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) որոշ դիտողություններ և առաջարկություններ, որոնցում մասնավորապես ասվում է. «Ներկայացվող փաստաթուղթն ունի ինչպես էական առավելություններ, այնպես էլ որոշակի թերություններ: Որպես այս փաստաթղթի առանցքային հատկանիշ կարող ենք նշել այն, որ դրանում հստակեցված են այն ֆորմալ և ոչ ֆորմալ բնույթի խնդիրները, որոնք առկա են հանրային գնումների համակարգում: Միաժամանակ, որպես հիմնական թերություն կարող ենք նշել ոլորտում առկա խնդիրների լուծմանը նպատակաուղղված առաջարկությունների արդյունավետության և նպատակայնության ոչ բավարար մակարդակը:»

Ստորև փորձել ենք ներկայացնել ռազմավարության առանձին բաժինների վերաբերյալ մեր դիտարկումները և առաջարկությունները:

Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ