Ս.թ. հոկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Դիտորդների գնահատականը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին» թեմայով, որին մասնակցել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն ու «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ Արմեն Գրիգորյանի` հոկտեմբերի 2-ի ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 230 դիտորդով ծածկել է 18 համայնքի գրեթե բոլոր ընտրատեղամասերը: Արձանագրվել են 190 ընտրախախտում, որոնցից շատերը շարունակական բնույթ կրող համակարգային խնդիրներ են, որոնցից ամենատարածվածը ուրիշի փոխարեն քվեարկությունն է:

Ընտրացուցակների փակ լինելը շարունակում է մնալ համակարգային լուրջ խնդիր և ընտրակեղծարարության այս գործիքը ամենատարածվածն է: Ընտրախախտումների մեծ մասը զեկուցվել են ընտրական գործընթացի ժամանակ` մինչև երեկոյան ժամը 20:00-ը:

Տես «Մեդիա կենտրոնի» հաղորդագրությունը: