Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է ընդամենը 19 պատգամավոր: «Ազատության» հետ զրույցում Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ազգային ժողովի կողմից ուղերձով չդիմելը որակում է որպես արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ: Ազգային ժողովը պիտի քննության առարկա դարձնի ոչ թե ինչպես սա եղավ, այլ ինչու եղավ՝ պատճառների մեջ պիտի մի փոքր խորանա: Սահմանադրական հանրաքվերի արդյունքում խորհրդարանական կառավարման մոդելն ընտրած Հայաստանի համար այս իրավիճակը քննություն է: