Ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ Հայկակ Արշամյանը, Սուրեն Սաղաթելյանը, Վազգեն Կարապետյանը և Միքայել Հովհաննիսյանը: Նիստը վարել է Խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը, քարտուղարությամբ` ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանի: Խորհրդի նիստին ներկա էին նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, փոխտնօրեն Սոնա Այվազյանը և հաղորդակցման համակարգող Նունե Հայրապետյանը:

Քննարկվել են հետևյալ օրակարգային հարցերը՝ ԹԻՀԿ կառուցվածքի հնարավոր փոփոխություն, ԹԻՀԿ-ին անդամակցության և անդամակցության դադարման դիմումների քննարկում և ներկայացում Ընդհանուր ժողովի հաստատմանը և անդամակցության կարգի պարզեցման քննարկում, ԹԻՀԿ 2015-2016 թթ. ռազմավարության պլանի հաստատում, ԹԻՀԿ տարեկան բյուջեի ներկայացում, Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի թեկնածուների ներկայացում և քննարկում, մրցանակի տրամադրման ժամկետ, ընդհանուր ժողովի օրակարգի սահմանում, այլ հարցեր: