Ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը Կիևում մասնակցել է «Պետական իշխանությունների և քաղաքացիական հասարակության փոխգործակցությունն ու համագործակցությունը Ասոցացման համաձայնագրի իրականացման համատեքստում Արևելյան գործընկերության երկրներում» միջազգային ֆորումի: Միջոցառումը կազմակերպվել էր Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության, Քաղաքացիական ծառայության՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման կենտրոնի և Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի կողմից:

Ֆորումի նպատակն էր քննարկել արդյունավետ տեղեկատվական պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, ինչպես նաև փոխանակել լավագույն փորձը Եվրոպական ինտեգրացիայի քաղաքականության համատեքստում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների պետական իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցության ձևավորման ոլորտում :