Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ս.թ. հուլիսի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Անցում դեպի նոր Սահմանադրություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ընթացքում: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ կան խնդիրներ ՀՀ Սահմանադրության մի շարք գլուխներում, այդ թվում՝ մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների բաժնում: Կա հետընթաց նաև այդ իրավունքների սահմանադրական պաշտպանվածության մեխանիզմների ապահովման հարցում:

Քննարկման մյուս բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը և Էդմոն Մարուքյանը:

Տես քննարկման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում՝ 1in.am, Առավոտ, Yerevan.Today, 7or.am, newsbook.am, mamul.am, Հայաստանի հանրային ռադիո