Ս. թ. մայիսի 28-29-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Աղվերանում մասնակցել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին, որը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ:

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը բանախոսել է «Ազատ մրցակցության և մոնոպոլիաների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացումը» նիստի ընթացքում՝ անդրադառնալով մենաշնորհներին, վարչապետի ելույթներին, ինչպես նաև շեշտադրելով միջազգային փորձը:

Տես Iravaban.net-ը: