Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Երկիր մեդիա TV-ի «Կլոր սեղան» հաղորդաշարի հյուրն էր: Նա անդրադարձել է կոռուպցիայի դեմ 15 տարվա անարդյունավետ պայքարին: Քննարկվել է վարչապետի ելույթը, որում մատնանշվել են 3 ուղղություններ՝ աննպատակահարմար ծախսերի կրճատում, պետական կառավարման ապարատի օպտիմալացում, կոռուպցիայի դեմ պայքար: Ըստ Տիգրանյանի՝ ԹԻՀԿ-ը ունի որոշակի փորձառություն կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության վերաբերյալ՝ գնումներ, շահերի բախման օրենսդրություն և պրակտիկա և այլն և պատրաստ է ներկայացնել տարիների ընթացքում կատարած իր առաջարկները:

Տիգրնյանի կարծիքով՝ Էկոնոմիկայի նախարարին և ՏՄՊՀ-ին տրված հանձնարարականի մեջ մենաշնորհներն ընդամենը դիտվում էին որպես գործարար միջավայրը խոչընդոտող հանգամանք՝ նպատակ ունենալով գտնել, բացահայտել և միջոցներ ձեռնարկել ՓՄՁ-ների ավելի թեթև վարչարարության համար: