ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել են 2 գնդապետ և 1 գեներալ՝ մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Պատգամավորների կարծիքով՝ զինված ուժերում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա: Այդ կապակցությամբ Ազատություն TV-ի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ գնումների համակարգում առկա է խնդիր, որը բնորոշ է ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլև համակարգային բնույթի է: Այդ խնդիրը կար վաղուց, բայց դրա արդյունքները տեսանելի դարձան ապրիլյան պտերազմի ընթցքում:

Պաշտպանության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրելիս վեր են հանվել թափանցիկության և արդյունավետության հետ կապված խնդիրներ: Թափանցիկության ռիսկը կարող է ազդել հաշվետվողականության վրա: ԹԻՀԿ-ը ոչ միայն բարձրաձայնում է խնդիրներ, այլ նաև լուծումներ է առաջարկում: Օրինակ, ՊՆ-ն բենզինի, սննդամթերքի խոշորագույն ձեռքբերողն է: Համապատասխան ապրանքը ոչ թե միջնորդավորված, այլ բորսայից գնելով՝ կարելի է տնտեսված գումարն ուղղել այլ կարիքների: ԹԻՀԿ ուսումնասիրությունների կապակցությամբ ՊՆ-ից կա ուղղակի և անուղղակի արձագանք: Մանուկյանի կարծիքով՝ անուղղակի արձագանքն արտահայտվում է ձերբակալումներով, որ կատարվել են գնումների ոլորտի չարաշահումների պատճառով:

Երբ չկա պատասխանատվություն, կամայական բան կարելի է հիմնավորել: Արտակ Մանուկյանը գտնում է, որ հակված կլինենք հավատելու, որ գիտակցվում են ապագա մարտահրավերները, եթե ապօրինի հարստացման միջոցով ձեռքբերված եկամուտները վերադարձվեն պետբյուջե:

Տես Ազատություն TV-ի տեսանյութը 25-րդ րոպեից: