Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) վերջին շաբաթվա ընթացքում ահազանգեր է ստանում Երևանի մի շարք դպրոցների ծնողներից՝ հիմնականում վերջին զանգի առնչությամբ: «Ա1+»-ի զրուցակից, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կրթության ոլորտի կոռուպցիային:

Դպրոցն իր վնասակարության տեսանկյունից ամենակոռումպացվածը չէ, բայց առօրյա կյանքում շարքային քաղաքացին ավելի հաճախ շփվում է դպրոցի, քան այլ ինստիտուտների հետ: Որքանո՞վ է դա դառնում լուրջ հիմնախնդիր համակարգի համար: Կրթությունը վտանգավոր ոլորտ է բարոյական տեսանկյունից, երբ մատաղ սերնդին դաստիարակում են կոռումպացված, ընտրակեղծիքների բովով անցած ուսուցիչներ ու տնօրեններ: