Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հոկտեմբերի 26-ից 29-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցել է ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային, Միջտարածաշրջանային և ԹԻ անդամների ամենամյա համաժողովներին: Նա ակտիվորեն ներգրավվել է զանազան քննարկումներում և աշխատանքային հանդիպումներում, որտեղ արծարծվել են հակակոռուպցիոն պայքարի ջատագովների առջև ծառացած վճռորոշ հարցեր: Համաժողովը մինչև օրս կայացած ամենամեծ հավաքն էր, որի ընթացքում նշվել է կազմակերպության 15-րդ տարեդարձը:

2008թ. ԹԻ անդամների տարեկան համաժողովը, որին մասնակցել են ԹԻ ավելի քան 90 մասնաճյուղերի, քարտուղարության ներկայացուցիչների և անհատ անդամների շուրջ 300 պատվիրակներ, միջազգային առաջատար հակակոռուպցիոն կազմակերպության մինչև օրս կայացած ամենամեծ հավաքն էր, որի ընթացքում նշվել է կազմակերպության 15-րդ տարեդարձը:

Ի թիվս նոր վարչության ընտրության, որն ամենամյա համաժողովի հիմնական գործառույթն է, ԹԻ շաժումը նաև ընդունել է 4 բանաձև` նվիրված համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Մեծ Բրիտանիայի ջանքերի ձախողմանը գործելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` կաշառարարության դեմ կոնվենցիայի պահանջներին համապատասխան, հակակոռուպցիոն պայքարի ջատագովների պաշտպանվածությանը և Հարավային Կորեայում հակակոռուպցիոն նախաձեռնությունների թուլացման հիմնախնդրին:

Բանաձևերի վերաբերյալ կարող եք տեղեկատվություն ստանալ անգլերենով` այցելելով ԹԻ անդամների ամենամյա համաժողով