Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը (Հունգարիա) քաղաքացիական հասարակության իրավունքի ոլորտում եվրոպական ռեսուրսների և հետազոտությունների առաջատար կենտրոն է, որը հանդես է եկել Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններով: Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը վերանայել է Հայաստանի ՔՀԿ-ների ներկա կարգավորումը, ինչպես նաև մասնակցել է 2015 թ. մարտին Երևանում կայացած օրենքի նախագծի հանրային քննարկումներին: 2015 թ. հունվարին Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը հանդես է եկել նախագծի 2 կոնկրետ դրույթների՝ ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքի և հաշվետվությունների վերաբերյալ նախնական մեկնաբանություններով: Մեկնաբանությունները հիմնված են հավաքների ազատության կանոնակարգման, համեմատական օրինակների և լավագույն փորձի եվրոպական և միջազգային չափանիշների վրա:

Մեկնաբանությունները բաժանվում են երկու հիմնական մասի`
1) միջազգային չափանիշները և հիմնական, հայեցակարգային խնդիրները կարևորող ընդհանուր մեկնաբանություններ,
2) մանրամասն մեկնաբանություններ և առաջարկություններ օրենքի նախագծի հետագա բարելավման ուղղությամբ: