«Ա1+» հեռուստաընկերության «Ձեր թեման» հաղորդումը հրավիրել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանին արտահայտելու իրենց կարծիքը Հայաստանում ՏԻՄ ընտրությունների և կանանց ներկայացուցչության վերաբերյալ: Հաղորդումը հոկտեմբերի 16-ին «Համասփյուռ» ցանցով հեռարձակվել է Հայաստանի 11 մարզային հեռուստակայաններով:

ՏԻՄ ընտրությունները, որ ընթացան լարված և ոչ թափանցիկ մթնոլորտում, ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը ամրապնդման կարիք ունի: Ամալյա Կոստանյանի կարծիքով ընտրական գործընթացներում տիրում է «կրիմինալը» և այսօր արժեքը ուժն ու փողն են: Մինչդեռ Աբրամ Բախչագուլյանը գտնում է, որ ընտրողն է մեղավոր: