Ս.թ. հոկտեմբերի 8-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մամուլի ակումբ» հաղորդաշարի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Հաղորդումը, որ պատրաստել է Երևանի մամուլի ակումբը Բաց հասարակության ինստիտուտի Մարդու իրավունքների և կառավարման դրամաշնորհային ծրագրի օժանդակությամբ, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, հակակոռուպցիոն առաջին ռազմավարության իրականացմանը և նոր ռազմավարության մշակմանը:

«Մամուլի ակումբ» հաղորդումը վարող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մյուս հյուրերն էին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Վահան Ասատրյանը և «Բազիս» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Արամյանը: