Ս.թ. հոկտեմբերի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը զեկուցումով հանդես է եկել Կոնգրես հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի արդի կարևորագույն հիմնահարցերին: Միջոցառմանը ներկա էին տեղական և միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների, քաղաքական կուսակցությունների, պետական հիմնարկների ներկայացուցիչներ, լրագրողներ` քննարկելու կոռուպցիայի և իշխանության չարաշահումները, հեռարձակման օրենսդրության վերջին փոփոխությունները, ԵԽԽՎ-ի 1609 և 1620 բանձևերի կատարման գործընթացը:

Բացման խոսքով հանդես է եկել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Մյուս բանախոսներ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի զեկուցումներին հաջորդել է վերը նշված թեմաներով մտքերի փոխանակումը: