Երևանի համայնքներում տեղի ունեցած վերջին ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ընտրական գործընթացներում արմատավորվում են «կրիմինալ» մեխանիզմները, սաստկանում է վախն ու հուսալքությունը: Այս պայմաններում ի չիք են դառնում ընտրական համակարգի բարելավմանն ուղղված բոլոր քայլերը և հարցականի տակ է դրվում «ընտրված» պաշտոնյաների լեգիտիմությունը:

Ս. թ. սեպտեմբերի 7-ին ու 28-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունը թաղապերի և ավագանու ընտրությունների ժամանակ հանդես է եկել դիտորդական առաքելությամբ Արաբկիր 5 (4/12, 4/22, 4/39, 4/45, 4/46) և Կենտրոն 10 (10/10, 10/13, 10/17, 10/21, 10/25, 10/28, 10/30, 10/37, 10/39, 10/44) համայնքների ընտրատեղամասերում: Արաբկիր համայնքի ընտրությունների ընթացքում բազմաբնույթ խախտումների շարքում արձանագրվել է հետևյալը

Ամբողջական տեքստը ներկայացված է ստորև
Մամուլի հաղորդագրություն