«Իրավական շաբաթն» անդրադարձել է առկա կոռուպցիոն խնդիրներին ապրիլյան պատերազմի համատեքստում, երբ բանակի խնդիրները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: «Իրավական շաբաթը» զրուցել է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Ներկայումս կառավարությունը փորձում է Էթիկայի հանձնաժողովին օժտել առավել մեծ կարողություններով, ինչպես նաև իրավական բազան դրան հարմարեցնել: Հոկտանյանը նշում է, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե դրանից հետո ինչ կանի հանձնաժողովը, քանի որ բերում է և՛ օրենքի թերությունները, և՛ ռեսուրսների բացակայունը, որը հիմա այդպես է:

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2015 թ. Հայաստանի վերաբերյալ զեկույցում արձանագրել է, որ մի քանի դատավորներ, ինչպես նաև գլխավոր դատախազը և այլ պաշտոնյաներ հայտարարագրել են մի քանի հազար դոլարի նվերներ որպես իրենց եկամուտ, սակայն որևէ պետական կառույց չի հետաքննել, թե որտեղից են այդ նվերները: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կարելի է ասել, որ չկա բավարար բազա՝ ապօրինի հարստացման ինստիտուտը չի քրեականացվել: Եթե լիներ, արդարացման հիմքերն ավելի քիչ կլինեին: Բայց արդյոք այդ դեպքում կաներ: Հոկտանյանն անդրադառնում է քաղաքական կամքի առկայությանը, ինչի դրսևորումները միջազգային հարթակում շատ են: Նա բերել է Պակիստանի օրինակը, որ դատավորներն արգելել են գործող նախագահին հերթական անգամ վերընտրվել, քանի որ դա հակասում է սահմանադրությանը:

Տես «Իրավական շաբաթի» #103 թողարկումը http://iravaban.net/-ում: