2008թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է ԹԻ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2008թ կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները աշխարհի և տարածաշրջանի համատեքստում, նկատվող միտումները 2008-ին, կոռուպցիայի վիճակը և ԿԸՀ շարժը Հայաստանում, իսկ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է այլ համաթվերին և հարցումներին և Հայաստանի հետ դրանց առնչությանը:

1995թ. ի վեր ամեն տարի հրապարակվող ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը քննության է առնում պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալումը` համաձայն փորձագիտական գնահատականների և հարցումների: Այս տարվա համաթիվը ընդգրկում է 180 երկիր և հիմնված է 11 անկախ կազմակերպությունների կողմից անցկացված 13 տարբեր ուսումնասիրությունների վրա: Միջոցառումը լուսաբանվել է 7 հեռուստաընկերությունով, 5 ռադիոյով, 7 գործակալությամբ և 5 էլեկտրոնային լրատվամիջոցով:

Մանրամասների համար ծանոթացեք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության 2008թ ԿԸՀ վերաբերյալ նյութերին` ներառյալ

Մամուլի հաղորդագրություն
ԿԸՀ 2008թ աղյուսակ
Ընդհանուր տվյալներ
ԿԸՀ 2008թ հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները
ԿԸՀ 2008թ Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ տվյալներ
Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի շարժը