«Քավության նոխազ այդպես չեն դառնում, քավության նոխազներին պատժում են», - «Ա1+»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականին, և մասնավորապես հարցին, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանն իշխանության համար քավության նոխազ էր:

ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը, ում անունը շրջանառվում է պանամական Mossack Fonseca & Co օֆշորային երեք ընկերությունում բաժնետեր լինելու, ինչպես նաև շվեյցարական բանկերում միլիոնավոր դոլարների հաշիվներ ունենալու հրապարակումներում, ս.թ. ապրիլի 18-ին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ A1+-ին տված հարցազրույցում Վարուժան Հոկտանյանը նշել է, որ ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական չէր տա, եթե Պանամայի սկանդալը չլիներ:

Ի պատախանհնարավո՞ր է Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո այլ հրաժարականներ ևս լինեն, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Հայտնի ասացվածք կա՝ բռնված չես, գող չես: Եթե բացահայտումներ լինեն, կլինեն հրաժարականներ: Ուղղակի ես չեմ պատկերացնում, որ որևէ պաշտոնյա հիմա հրաժարական տա, եթե այդպիսի գործունեությամբ զբաղվել է և դա դեռ չի բացահայտվել»:

Տես А1+-ի նյութը: