Հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թ. ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդման գնումների մասում անդրադարձ է կատարվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) «ՀՀ պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն 2014-2015թթ.» զեկույցին, և կան մի շարք հղումներ, նաև՝ առաջարկների հետ կապված:

Ըստ ԹԻՀԿ տվյալների՝ բացի այն, որ գնումների քանակային առումով մոտ 70%-ը, իսկ գումարային առումով՝ մոտ 60%-ը իրականացվում է մեկ անձից ձեռքբերումների հիմքով, երբ իրականացվում են բաց ընթացակարգով գնումներ, պատվիրատուները մի շարք գործիքներ ունեն պատժելու իրենց համար «անցանկալի հաղթողներին» (էջ 184): Օրինակ, տնտեսավարողը շինարարության համար մրցութային հայտ է ներկայացնում՝ առաջարկելով ավելի ցածր գին, քան իր մրցակիցները, և չնայած նրան, որ ըստ օրենքի պահանջի վերջինս պետք է հաղթող ճանաչվեր, քանի որ ներկայացրել է նվազագույն գին, գնահատող հանձնաժողովը ինչ-ինչ «թերությունների» հիմնավորմամբ հայտն անբավարար է ճանաչում։

Ըստ ԹԻՀԿ «ՀՀ պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն 2014-2015 թթ.» զեկույցի` ուսումնասիրված 191 բողոքների քննության պարագայում Խորհրդի 72 անդամից միայն 41 են մասնակցել, ինչը կասկածներ է առաջացնում ռոտացիոն համակարգի պատահական ընտրության վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն, որ բողոքների քննման գործընթացին են մասնակցում Խորհրդի ցանկում չներկայացված անդամներ (էջ 181): Ոլորտի մասնագետների պնդմամբ բավարար արդյունավետ չէ նաև գնումների գործընթացի արդյունքների արտադատական բողոքարկման մեխանիզմը, որի դժվարությունները հետ են պահում մրցույթի մասնակիցներին իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելուց:

Տես 2015 թ. ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: