Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՍիվիլՆեթի հյուրն էր: Նա անդրադարձել է պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի կոռուպցիոն ռիսկերին, ոչ մրցակցային հիմունքներով՝ մեկ անձից կատարված և շրջանակային պայմանագրերով գնումներին, միջնորդավորված գնումներին ունիվերսալ ՍՊԸ-ների կողմից, ՊՆ ոչ գաղտնի գնումների թափանցիկությանը, պետական բյուջեի ծախսերի անարդյունավետությանը, որի արդյունքում նույն ապրանքը կամ ծառայությունը ձեռք են բերվում շատ ավելի բարձր գնով կամ ոչ համադրելի որակական պարամետրերով, քան նախատեսվում է, արդյունքում՝ այդ ոլորտի ազդեցությունն ազդում է պետական բյուջեի ծախսային հատվածի վրա: ԹԻՀԿ-ը առաջարկություններով դիմելու է ՊՆ-ին՝ ոլորտն ավելի թափանցիկ դարձնելու համար:

ՊՆ ոչ գաղտնի գնումների վերաբերյալ կա որոշակի տեղեկատվություն, բայց այն չի հավակնում ամփոփ լինելու: Ըստ ԳԱԿ-ի 2014 թ. տարեկան հաշվետվության՝ շրջանակային համաձայնագրով կնքվել է մոտ 35 միլիարդ դրամի կարգի պայմանագիր, մինչդեռ, եթե ուզում ենք ըստ ծախսային ուղղությունների նայել խոշորացված պլանով ստացվում է մոտ 23 միլիարդի: Ֆիլտրման ժամանակ տվյալները արհեստականորեն ցույց են տալիս ավելի քիչ մեկ անձով պայմանագրեր, քան կա տեղեկատվական բազայում:

ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքում նկատվում է փոխկապակցված ընկերություններից ձեռքբերումներ, օրինակ` ՊՆ հիմնադրել է ընկերություններ (Զինառ ՓԲԸ և Հենակետ ՓԲԸ), որոնց հետ ոչ մրցակցային հիմունքներով պայմանագրեր է կնքում: ՊՆ-ն մեկ անձից գնումներ է կատարել 100% բաժնեմասն հենց իրեն պատկանող, այսինքն իր ենթակայության տակ գտնվող «Զինառ» ընկերությունից ու կրկին խոշոր գումարներ ծախսել 17 ճաշկերույթի համար: «Ավանգարդ» ՍՊԸ-ն փակ շրջանակային համաձայանգրով 11 տեսակի ծառայություն է մատուցել ՊՆ-ին: