ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մարտի 25-ին A1+-ի տաղավարում տեղի է ունեցել բանավեճ, որի ընթացքում վեր են հանվել նախագծում առկա հիմնական խնդրահարույց դրույթները և հնչել են առաջարկներ փոփոխություններ կատարելու համար: Բանավեճի մասնակիցներից է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Ըստ Տիգրանյանի՝ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմը ներդնելով, այնպես չէ, որ բացառվում է կրկնաքվեարկությունը, որովհետև ընտրողների ռեգիստրը մեկ միասնական սերվերով, ցանցով միացված համակարգ չէ: Սա նշանակում է, որ ընտրողների բազաները առանձին են տարբեր ընտրատարածքներում և որևէ երաշխիք չկա, որ տարբեր ընտրատարածքի ընտրողների ցուցակներում նույն անձը չի կրկնվում երկրորդ կամ երրորդ անգամ:

«Այս դեպքում որևէ կերպ չենք կարող ասել, որ բացառվում է կրկնաքվեարկությունը, ընդհակառակը այս նախագծով մենք խորացնում ենք կասկածները: Էլեկտրոնային գրանցումը ի՞նչ խնդիրը է լուծում, բացի նրանից, որ ֆինանսական բեռ է դնում պետության վրա: Դա չի փարատում ընտրացուցակների հետ ունեցած որևէ կասկած: Հետևաբար մեր առաջարկը հետևյալն է. կամ ամբողջ ռեգսիտրը, սերվերը դարձնել մեկ միասնական, կամ կամ ուղղակի հրաժարվել այդ եղանակից»,-հավելեց Տիգրանյանը: