Ս.թ. մարտի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Պետական գնումների զարգացման միտումները 2015 թ.» թեմայով: Միջոցառման բանախոսներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և ԹԻՀԿ պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը: ԹԻՀԿ-ը արդեն 9 տարի է, որ Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացնում է պետական գնումների մոնիտորինգ: Այս անգամ ԹԻՀԿ-ը կենտրոնացել է հետևյալ 3 բաղադրիչների՝ մեկ անձից գնումների, բողոքարկման համակարգի և շրջանակային համաձայնագրերի մոնիտորինգի վրա:

Հիմնական խնդիրը՝ մեկ անձից գնումների բարձր տեսակարար կշիռը, մնում է գրեթե անփոփոխ: Անցած տարվա 9 ամսվա տվայլներով՝ 170 մլրդ դրամի պետական կառավարման մարմինների (քաղաքային համայնքները չեն մտնում) գումների ծավալում մեկ անձից կատարած գնումները գումարային առումով կազմել են շուրջ 45%: Նույն ժամանակահատվածում, քանակական տվյալներով (ըստ գործարքների թվի) մեկ անձից կատարված գնումների ծավալը ընդհանուր համակարգում կազմել է 69%: Պետական կառավարման մարմինները շրջանակային համաձայանգրերով կատարավել է շուրջ 74 մլրդ դրամի գնումներ, որը գումարային ծավալով կազմում է ընդհանուր գնումների 45%-ը:

Մեկ անձից գնումների գործարքների քանակական տվյալներով Հայաստանը, ըստ ԹԻՀԿ-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանի, բավականին մոտ է Բելառուսին և Ռուսաստանին, այդ երկրներում համապատասխանաբար 65% և 51% է: «Սակայն այստեղ կա մեծ բայց, եթե ՌԴ-ում ու Բելառուսում կա մեծ պետական սեփականություն, և այն ինչ-որ մի կերպ բացատրում է այդ թվի մեծութունը, ապա Հայաստանում նման խնդիր չկա: Ուղղակի իրաիճակը Հայաստանում պայմանավորված է շուկայի կենտրոնացվածությամբ և կոռուպցիոն ռիսկերով», - հավելեց նա՝ տեղեկացնելով, որ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, մեկ անձից կատարավող գնումների գործարքների քանակն ամբողջ գնումների ծավալում չպետք է անցնի 10%-ը:

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը: Տես նաև միջոցառման լուսաբանումը ԹԻՀԿ հետևյալ լրատվամիջոցներում՝ Հայկական ժամանակ, Վերելք