Սկսած 2006թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական գնումների համակարգի մոնիտորինգ և գնահատում: Այդ ուսումնասիրությունների նպատակն է վեր հանել այդ համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և այլ տեսակի չարաշահումները և դրա միջոցով նպաստել համակարգի թափանցիկության ընդլայնմանը, արդյունավետության բարձրացմանը և նրանում առկա կոռուպցիայի կանխարգելմանը: Ուսումնասիրությունների ներկա փուլը սկսվել է 2015թ. նոյեմբերի 1-ից և կավարտվի 2016թ օգոստոսի 31-ին: Առաջին անգամ ներկա փուլում ԹԻՀԿ-ը սկսում է իր հանրային գնումների տեղեկագրի թողարկումը, որը կկրի պարբերական բնույթ և կներկայացնի ՀՀ հանրային գնումների համակարգի իր կողմից իրականացվող մոնիտորինգի և գնահատման ընթացիկ արդյունքները: Որպես մոնիտորինգի թիրախ ընտրված են հանրային գնումների համակարգի երեք կարևոր բաղադրիչները, այն է մեկ անձից ձեռքբերումները, գնումների բողոքարկման համակարգը և շրջանակային համաձայնագրերը: Առաջին անգամ այս փուլի շրջանակներում իրականացվել է նաև գնումների մոնիտորինգ առանձին ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության գնումներին:

Տես Հանրային գնումների տեղեկագիրը: