Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

Սույն ծրագրի շրջանակներում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ն ու Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում են hասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացված «Լավագույն փորձի հետքերով» ջատագովությամբ զբաղվող ՀԿ-ների փորձի ուսումնասիրության արդյունքների և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի փորձագետների կողմից ՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացմանը:

«Լավագույն փորձի հետքերով» ուսումնասիրությունը կներկայացվի քանակական և որակական գործիքակազմի միջոցով գնահատված ջատագովությամբ զբաղվող հասարակության կազմակերպությունների կարողությունները, մասնավորապես՝ քաղաքականություն մշակելիս քաղաքացիներին ներգրավելու, նրանց շահերը շեշտադրելու և պետական կառույցները մշտադիտարկելու ունակությունների լայն պատկերը, ինչպես նաև ՀԿ ոլորտի հանդեպ հանրային վերաբերմունքը:

ՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացման և քննարկման հիմնական նպատակներն են`
1. Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի կողմից մշակած Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացումը
2. Գնահատման գործիքի փորձարկումը մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ` իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ
3. Գնահատման գործիքի վերջնականացում` հիմնված մասնակիցների առաջարկների վրա:

Միջոցառումները տեղի կունենան սույն թվականի մարտի 23-ին, ժամը` 10.00-13.00 և 14.30-18.00-ը` «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (Հասցե` ք. Երևան, Սայաթ Նովա փող. 19):

Քննարկմանը մասնակից դառնալու համար խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. մարտի 21-ը, ժամը 10:00-ը, նշելով որ միջոցառմանն (առաջին, երկրորդ կամ երկուսին) եք ցանկանում մասնակցել:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 576670 հեռախոսահամարով կամ գրել [email protected] հասցեին: