ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել էր, թե իշխանությունը չի հրապարակելու ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, քանի որ չի ուզում խախտել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Այս առնչությամբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է՝ Սահմանադրական դատարանը 2012 թ. կայացրած որոշման մեջ հղում անում է Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, ըստ որի, ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակման ենթակա չեն, սակայն, միևնույն ժամանակ, դատարանն իր որոշմամբ չի արգելում այդ ցուցակների հրապարակումը:

«Չկա հստակ դրույթ այն մասին, որ ընտրողների ցուցակների հրապարակումը կդիտվի որպես հակասահմանադրական գործողություն»,- ասել է իրավաբանը: Ազատություն ռադիոկայանի հարցին՝ ուրեմն կարելի՞ է պնդել, որ իշխանությունը կարող է նոր Ընտրական օրենսգրքում ընդգրկել ցուցակների հրապարակումը թույլատրող դրույթ, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է՝ «Այո»:

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: