ԹԻՀԿ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը ս.թ. հուլիսի 28-ին Վանաձորում, իսկ հունիսի 29-ին Իջևանում կայացած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը որպես հակակոռուպցիոն գործիք քննարկմանը հանդես է եկել կոռուպցիայի վերաբերյալ զեկուցումով: Քննարկման ընթացքում այլ հարցերի թվում արծարծվել են կոռուպցիայի մակարդակը Հայաստանում և ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության ջանքերը կոռուպցիայի նվազեցման գործում:

Վարուժան Հոկտանյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի իրավիճակը` անդրադառնալով հետևյալ հարցերին. կարո՞ղ է տեղեկատվության ազատությունը նպաստել կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը, ինչպե՞ս է տեղեկատվության ազատությունն ու իշխանությունների գործունեության թափանցիկությունը նվազեցնում կոռուպցիան:

Քննարկումը կազմակերպվել էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից Եվրասիա Համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: