Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը մասնակցել է օրերս մեկնարկած ԵՄ-ն բիզնեսի համար (EU4BUSINESS week) շաբաթվա միջոցառումներին, որոնց նպատակն է բարելավել պետական-մասնավոր հատված երկխոսությունը: Ս.թ. փետրվարի 23-ի Արտակ Մանուկյանը ներկայացրել է պետական- մասնավոր գործընկերության հիմնահարցերը, դաշտի կոռուպցիոն խնդիրները, որի համատեքստում անդրադարձել է պետական-մասնավոր գործընկերության գնումների առանձնահատկություններին՝ առանձնակի շեշտադրելով պետական գնումների ոլորտի հիմնախնդիրները։

Պետական-մասնավոր հատված երկխոսության հմտությունների բարելավումը ենթադրում է հաղորդակցություն պետական մարմինների և նախարարությունների հետ, երկխոսության կառուցում, ԶԼՄ-ների հետ շփում, հասարակական կառույցների անդամների շահերի պաշտպանություն և լոբինգ: Արդյունքում կձևավորվեն համատեղ առաջարկներ, համագործակցության եզրեր գտնելու մոդելներ բիզնես շահերը ներկայացնող կառույցների միջև:

Համաժողովն անցկացվում է Հայաստանի Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի, Փոքր և միջին բիզնեսի եվրոպական կազմակերպության, Եվրոպական առևտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիայի աջակցությամբ: Ներկայում ՓՄՁ-ի համագործակցության ասոցիացիան աշխատում է Փոքր եւ միջին բիզնեսի եվրոպական կազմակերության (UEAPME) ասոցացված անդամ դառնալու ուղղությամբ: