Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներին որպես հարակից զեկուցող հանդես է եկել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ ներկայացնելով մտահոգություններ նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀԿ-ների ֆինանսական կայունության, ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական ձևակերպման, ՀԿ-ների իրավունքներին ու պարտականություններին, հաշվետվողականության հարցերին և կամավորության ինստիտուտին:

Հիշեցնենք որ, 2015թ. ԹԻՀԿ-ն ակտիվորեն համագործակցել է ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ աշխատանքային խմբի կազմում մասնակցելով է ՀԿ-ների մասին օրինագծի մշակմանը:

Տես ՀՀ Ազգային ժողովի կայքէջը: