Ս.թ. փետրվարի 10-ից 12-ը շարունակվել է «Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը պայքարել կոռուպցիայի դեմ» թեմայով ինտերակտիվ դասընթացների շարքը, որի նպատակն է երիտասարդությանն իրազեկել կոռուպցիայի վերաբերյալ և ներգրավել հակակոռուպցիոն պայքարում: Գործնական աշխատանքով ուղեկցվող ուսուցումն անց է կացրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը: Այն մեծ հետաքրքրություն և ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում: Ուսուցմանն ակտիվորեն մասնակցել են Աշտարակի, Եղեգնաձորի և Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնների աշխատակիցները: Կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունն ու ստանձնած միջազգային պարտավորությունները:

Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնները բացվել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Կենտրոնների գործառույթներն են

  • Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար
  • Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
  • Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
  • Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:

Տես «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի ֆեյսբուքյան էջը: