Ս.թ. մայիսի 10-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան», «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» և «Հայկական բուսաբանական ընկերություն» հասարակական կազմակերպությունները անցկացրեցին կլոր սեղան Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն): Միջոցառման նպատակն էր քննարկել Դալմայի այգիների կառուցապատման գործով որոշումների ընդունման գործընթացի կապակցությամբ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովի եզրակացությունների և առաջարկությունների իրականացմանը նպատակաուղղված հնարավոր միջոցառումները: Հանդիպմանը ներկա էին շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք արտահայտեցին իրենց տեսակետը: Միջոցառմանը նշվեց, որ ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետը, հիմնվելով վերոհիշյալ ՀԿ-ների դիմումի վրա, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին արդեն իսկ տվել է հանձնարարական 20-օրյա ժամկետում կազմակերպելու համատեղ քննարկում և ներկայացնելու առաջարկություններ բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ` մասնակից դարձնելով ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Մանրամասները տես մեր կայքում` նախաձեռնությունների տակ