ՀՀ կառավարությունը 2015 թ. ձևավորել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: 1in.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ, խնդրելով, որ նա գնահատի խորհրդի աշխատանքը: Հաշվի առնելով, որ խորհուրդը համարյա լրիվ կազմված է պետական պաշտոնյաներից, և նախագահը վարչապետն է, Հոկտանյանը առայժմ խորհուրդ չի տալիս սպասել արագ և կտրուկ փոփոխությունների: Տեսականորեն հակակոռուպցիոն ռազմավարությամբ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ որդեգրված մոտեցումը ենթադրում է երկարաժամկետ գործունեություն կոռուպցիան նվազեցնելու համար:

Այս պահին խորհուրդը ձևական բնույթ է կրում այն իմաստով, որ օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունները միաժամանակ պետք է զուգակցվեն նաև այնպիսի պրակտիկ, շատ ավելի լուրջ քայլերով, որոնք միայն խորհուրդը չէ, այլ շատ այլ մասնակիցներ, ներառյալ նախարարությունները, այլ պետական մարմիններ, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, որ պետք է կատարեն:

Ներկայումս չկա պահանջարկ լրջորեն պայքար մղելու կոռուպցիան նվազեցնելու համար: Խնդիրը համակարգի մեջ է: Վարուժան Հոկտանյանը այդ ցանկությունը, շահագրգռվածությունը չի տեսնում: Երևի եկել է ժամանակը լուրջ տնտեսական բարեփոխումների, որոնք, կծնեն պահանջարկ կոռուպցիան կրճատելու, ինչպես Սինգապուրում եղավ 1960-ականների սկզբներին: