Ս.թ. դեկտեմբերի 26-ին «Ասպարեզ» հանրային ռադիոն հյուրընկալել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանին: ՀՀ պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ խոսելիս՝ նա անդրադարձել է հետևյալ հարցերին. արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի միջոցով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել նրանց ունեցած իրական եկամուտների և կուտակած հարստության մասին: Մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները ինչպիսի՞ մեխանիզմներ են կիրառում իրենց ունեցած ստվերային եկամուտները թաքցնելու համար: Մեծահարուստների կողմից եկամուտների և հարկերի իրական չափերը թաքցնելը չի՞ նպաստում ստվերային տնտեսության ձևավորմանը: Պաշտոնյան հանգիստ կարող է չգրանցել այն, ինչն ինքն իրականում ունի, և դա որևէ իրավական հետևանքի չհանգեցնի: Տիգրանյանն առաջարկում է օրենքը մի փոքր ավելի խստացնել: