Երևանի մամուլի ակումբի վիդեոբլոգն անդրադարձել է դեկտեմբերի սկզբին Ազգային Ժողով մտած Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծին: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը զրուցել է օրենքի նախագծի ուշագրավ կողմերի, մտահոգությունների, վտանգների մասին՝ ներկայացնելով ԹԻՀԿ տեսակետը: Ինչո՞վ է նոր օրենքի նախագիծը տարբերվում գործող օրենքից: Ըստ Տիգրանյանի՝ ձևակերպումների առումով նախագիծն ավելի լիբերալիզացված է: Գործող օրենքի համեմատ կան մի քանի ինստիտուտներ որպես նորամուծություն, ինչը սակայն ունի որոշ թերկարգավորված մեխանիզմներ: Արդյո՞ք փոփոխելով կունենաք ավելի լավ օրենք ՀԿ-ների համար և օրենսդրական դաշտը ավելի կբարելավենք, թե՞ կվնասենք ՀԿ գործունեությանը: